Գյումրիում մեկնարկել է ԵԲՀԱ 5-րդ տարեկան գիտաժողովը

21-09-2018 12:16:32   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մեկնարկվեց ԵԲՀԱ 5-րդ Տարեկան Գիտաժողովը Սեպտեմբերի 21֊ին, Գյումրիի պատմական Սև Բերդ ամրոցում մեկնարկվեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը։

Պաշտոնական բացումը վստահվեց Շիրակի մարզի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ովքեր կարևորեցին և ողջունեցին նման մեծամասշտաբ միջոցառման կարևորությունը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ երիտասարդ բժիշկներն ունեն այն ներուժը, որը կնպաստի զարգացնելու մարզային առողջապահությունը։

Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ թե՛ Երևանից ,թե՛ այլ մարզերից ։ Գիտաժողովը նվիրված է Գյումրու ավերիչ երկրաշարժի 30 տարելիցին։ ԵԲՀԱ նախագահ Եվա Չիչոյանը շեշտեց, որ գիտաժողովը նպատակ է հետապնդում ոչ միայն ևս մեկ անգամ սևեռել ողջ հանրության ուշադրությունը դեռևս հիմնախնդիր հանդիսացող գոտու վրա, այլև կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը:

Գիտաժողովը եզակի է իր ձևաչափով և կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ։ Գիտաժողովին զուգահեռաբար իրականացվել է ՛՛Օգնության Ձեռք՛՛ բարեգործական նախագիծը Գյումրիում, իսկ գիտաժողովին նախորդող օրերին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն երկրաշարժի արդյունքում տուժած ընտանիքներին և հաշմանդամներին՝ անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, վիրահատական միջամտություններ Գյումրու բժշկական կենտրոնում:

Գիտաժողովը համալրված է միջազգային մասնակցությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հաստատված ծրագրով։

 

 

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 886 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար