Մեր ժողովուրդը ճիշտ չվարվեց և Զարուհի Փոստանջյանին չգնահատեց. Լևոն Շիրինյան (տեսանյութ)



24-09-2018 23:31:50   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն կայացած են: Սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով նախօրեին կայացած ընտրություններում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջնորդած «Լույս» դաշինքի ձեռք բերած արդյունքին, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն ասաց, որ այն ռեսուրսը, որ նա ուներ հեղափոխության օրերին, երբ գնում էր հեղափոխության առաջնորդի հետևից, վարկանիշային մեծ ցուցիչ ուներ, իսկ երեկվա ընտրություններում հազիվ հաղթահարում է մի շեմ, որը խորհրդարանում նրա հայտնվելու հարցը դարձնում է խնդրահարույց:
«Մտածելու շատ բան ունեն»,- ասաց քաղաքագետը, ըստ որի, «Լույս»-ի ստացած քվեներն առանձնապես մի բան չեն, այդքան ռեսուրսով, հեղափոխության կողմը լինելով, Նիկոլ Փաշինյանի հետ քայլելով, վազելով, մեկ-մեկ էլ ընկնելով, հասել են այս վիճակին…
Լևոն Շիրինյանի կարծիքով, «Լույսը», ըստ էության, ոչ մի դեր չի խաղա, չնայած կարող է, այսպես ասած, լողալ քաղաքային դումայում, խորհրդարանում կամ ավագանիում: Անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երկիր Ծիրանի»-ի կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուների (Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ) ստացած քվեներին, քաղաքագետը ցավ հայտնեց, որ մեր ժողովուրդը ճիշտ չվարվեց և Զարուհի Փոստանջյանին չգնահատեց, մինչդեռ նա ռեժիմի դեմ ամենադաժան, ամենասկզբունքային պայքար մղած քաղաքական գործիչն էր:
«Ես ցավում եմ սրա համար, որովհետև մենք, ըստ էության, քաղաքային խորհրդում չունենք այն սկզբունքային դիրքորոշումն ունեցող խմբակցությունը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրն ընտրողների վերաբերմունքն անարդարացի համարեց նաև «Ժառանգության» կողմից առաջադրված թեկնածուներին տված քվեների առումով, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և շատ այլ արժանավորներ չգնահատվեցին այնպես, ինչպես պետք է գնահատվեին:
«Այստեղ, ըստ էության, դեր խաղաց ընդհանուր հոսանքը, ընդհանուր տրամադրությունը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, ընտրություններում բացասական դեր է խաղացել Հայաստանի չկայացած քաղաքական համակարգը: Ինչո՞ւ…
«Մենք ունենք 81, գուցե 82 տոկոս դարձող իշխող խմբակցություն, որը, ըստ էության, օպոզիցիա չունի, շատ վտանգավոր վիճակ է…»,- ասաց քաղաքագետը:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Մանրամասները տեսանյութում
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 785 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար