Տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը

25-09-2018 11:48:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախարարի հանձնարարությամբ նախագահում էր նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:
 
Շնորհավորելով խորհրդի նոր անդամներին՝ Արմեն Արզումանյանը հույս է հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի աշխատանքը և առաջարկել է հաստատել օրակարգը: 
 
Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված սոցիալական ոլորտի որևէ կարևոր գործընթաց խորհրդանշող թեմայով փոստային վճարման պետական նշան թողարկելու առաջարկը, որն էլ հավանության է արժանացել:
 
Քննարկվել են նաև փոստային վճարման պետական նշանների՝ 2018 թվականի թողարկման ծրագրով նախատեսված 7 նմուշների էսքիզները:
 
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց համաձայն՝ կարվեն էսքիզների ձևավորման փոփոխություններ, որից հետո միայն ընտրված նմուշները կներկայացվեն նախարարի հաստատմանը:
 
Խորհրդի անդամներն առաջարկություններ արեցին նաև օրակարգում ընդգրկված փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի կանոնակարգի նախագծի վերաբերյալ: Որոշվեց ըստ արված առաջարկությունների՝ լրամշակել կանոնակարգի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 284 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար