Պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը. նախարար Սուրեն Պապիկյան

26-09-2018 16:04:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


     Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ: Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները:
 
     Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը հետհեղափոխական շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ «Երիտասարդներն  իրենց նախաձեռնողականությամբ և զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան Հայաստանում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը»,- նշել է նախարարը և հորդորել երիտասարդներին՝ չխուսափել բարձրաձայնել առկա թերությունները և հանդես գալ նորարարական առաջարկներով, գաղափարներով և նախաձեռնություններով:
     Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ինչպես նախարարության առօրյա աշխատանքային գործունեությանը, այնպես էլ տարածքային կառավարման և զարգացման ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր: 
     Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարի` ընձեռնված հնարավորության, իրենց ցույց տրված ջերմ ընդունելության և աշխատանքային գործընթացում աշխույժ ներգրավման համար: Ամփոփելով` նախարարը նշել է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգին և հավելել`  «պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 487 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար