Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում

26-09-2018 19:09:59   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
     Բնապահպանության նախարարության  Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։  Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։
     Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գնել Սանոսյանը հատկանաշել է թանգարանի դերը  հասարակության տարբեր տարիքային խմբերի էկոլոգիական կրթության գործընթացում։ Փոխնախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ներկաներին և Հայաստանի քաղաքացիներին։
 
   Տոնական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև թանգարանի առաջին սրահի վերաբացման արարողությունը։ Երկար ժամանակ սրահը չէր գործում վթարային լինելու պատճառով և այն վերանորոգվել է բարերար Լևոն Ահարոնյանի միջոցներով։ Բնապահպանության նախարարի տեղակալը  գերատեսչության անունից շնորհակալագիր է հանձնել Լ․ Ահարոնյանին՝ երկար տարիներ թանգարանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար։ 
   Ներկայացմամբ հանդես են եկել Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները։
   Տոների առիթով թանգարանում բացվել է «Բնության ներշնչանք» խորագիրը կրող ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը բնության հանդեպ  սեր քարոզելու համար շնորհակալագրեր է հանձնել ցուցահանդեսի հեղինակ գեղանկարիչներին և միջոցառման այլ մասնակիցներին։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 883 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար