Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

10-10-2018 18:22:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են,որ ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:
 


Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.
 
«Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսակա
ն ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։
 
Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:
 
Նախ և առաջ, կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին և նրա գրասենյակին, ամբողջ կազմակերպությանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու և այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլև այս միջոցառումն իրականություն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:
 
Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարևոր։ Նախ և առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձություն է։ Երկրորդը՝ հուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Հուսով եմ, որ այստեղ՝ Երևանում, ապագայում ևս կկազմակերպվեն ֆրանկոֆոնիայի ավելի ու ավելի մեծ տնտեսական և այլ համաժողովներ:
 
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարևոր է նաև այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էությունը միայն լեզուն և մշակույթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարյուր միլիարդավոր եվրոներ արժեցող տնտեսությունների շուկա է, որը կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հյուսիսը հարավին կապող միակ և ամենակարևոր ուղին է՝ օգնելով հարավին ավելի մեծ շուկա մտնել, օգնելով հյուսիսին բացահայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։
 
Մյուս կողմից, Հայաստանը յուրահատուկ վայր է։ Մենք, որպես պետություն, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արևելք-արևմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնվում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթությունն արդեն 2800 տարվա պատմություն ունի։ Սակայն խոսքը միայն պատմության մասին չէ։ Երեկ ես խոսում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացված հրաշալի ցուցադրության մասին, որը կոչվում է «Հայաստան»։ Ցուցադրությունը մեր պատմությունը ներկայացնում է ոչ թե հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի
ճանապարհի մասին։ Եթե ձեզնից որևէ մեկն առաջիկա ամիսներին կլինի Նյու Յորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմությունը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առևտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարևոր և ինչ-որ առումով նաև՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչև Կալկաթա, Սամարղանդից և Բուխարայից մինչև Թուլուզ և Մանչեսթըր։
 
Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլև առևտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության և ընտանիքի մասը, այլև՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առևտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարևոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արևելքի ու արևմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։
 
Իհարկե, խոսելով բիզնեսների մասին, հիշում ենք խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերություններ են և իրենց գործունեությունը ծավալում են ողջ աշխարհով։ Մյուս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։
 
Հայաստանն ունի արդյունաբերության առաջատար ուղղություններ, որոնցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնյակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդեն աշխատում են մեծ միջազգային ընկերությունների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կցանկանայի տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերություններին տեսնել այստեղ:
 
Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:
 
Դուք կարող եք գալ և գրանցել ձեր ընկերությունն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է ավելի ու ավելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաև իրավական տեսանկյունից: Մի երկիր, որտեղ օրենքն ավելի ու ավելի գործող է դառնում: Դուք կարող եք ձեր ընկերությունը գրանցել այստեղ և բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպես հանգույց:
 
Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ և կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։
 
Փոփոխությունը շարունակվում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու:
 
Սակայն, Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում և շարունակվում է այսօր, որի կարևորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ:
 
Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլև արդեն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1024 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով թեմայով կարդացեք նաեւ.

12-10-2018 Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար12-10-2018 Նիկոլ Փաշինյանը գնահատել է Էդվարդ Նալբանդյանի մեծ ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովի գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա12-10-2018 Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան12-10-2018 Ինչպես են Աննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի կին հյուրերը լուսանկարվում և ողջունում երևանցիներին.Armlur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 12-10-2018 Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ12-10-2018 Աննա Հակոբյանը` Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին. ինչ հրավեր է ստացել.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12-10-2018 Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահների, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ.Լուսանկարներ12-10-2018 Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում12-10-2018 Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ12-10-2018 Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք11-10-2018 Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը11-10-2018 Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ11-10-2018 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար11-10-2018 Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը11-10-2018 ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին.tert.am 11-10-2018 Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ11-10-2018 Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր11-10-2018 Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան11-10-2018 ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը11-10-2018 «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն11-10-2018 «Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ11-10-2018 Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | 10-10-2018 Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան10-10-2018 Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին10-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով10-10-2018 Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր10-10-2018 Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին