«Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն

11-10-2018 14:13:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելով: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»,- ընդգծեց Էմանուել Մակրոնը:
 

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով, որ նա Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է: «Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ  մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր».- ընդգծեց Մակրոնը:
 
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ Երևանում այսօր
մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար:  Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ,  այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը:  Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր  տեսլականը պարբերաբար  վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը,  խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասաց Մակրոնը:
 
Նա հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը կազմակերպվում է մի յուրահատուկ պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին
կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում: «Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Նրա գնահատմամբ՝ Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ  այն արժեքների հարթակը, որոնց շուրջ իրենք միավորվել են:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով թեմայով կարդացեք նաեւ.

12-10-2018 Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար12-10-2018 Նիկոլ Փաշինյանը գնահատել է Էդվարդ Նալբանդյանի մեծ ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովի գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա12-10-2018 Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան12-10-2018 Ինչպես են Աննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի կին հյուրերը լուսանկարվում և ողջունում երևանցիներին.Armlur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 12-10-2018 Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ12-10-2018 Աննա Հակոբյանը` Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին. ինչ հրավեր է ստացել.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12-10-2018 Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահների, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ.Լուսանկարներ12-10-2018 Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում12-10-2018 Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ12-10-2018 Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք11-10-2018 Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը11-10-2018 Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ11-10-2018 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար11-10-2018 Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը11-10-2018 ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին.tert.am 11-10-2018 Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ11-10-2018 Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր11-10-2018 Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան11-10-2018 ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը11-10-2018 «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն11-10-2018 «Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ11-10-2018 Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | 10-10-2018 Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան10-10-2018 Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին10-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով10-10-2018 Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր10-10-2018 Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին