Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ

11-10-2018 15:25:57   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր խոսքում նշեց Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն:
 


Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և գագաթնաժողովի կազմակերպման, այն աշխատանքների համար, որոնք ուղղված են միջոցառման ընթացքը, բնականոն հունը կատարելապես ապահովելուն: Նիգերի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամբողջ քարտուղարությանը միջոցառման նախապատրաստական աշխատանքները լավագույնս կատարելու համար:
 
«Նիգերը միանում է այն ցավակցություններին, որ հնչել են բոլոր երկրներից, ամբողջ աշխարհից աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Իր հսկայական աշխատանքի ընթացում Շառլ Ազնավուրը ֆրանսերեն լեզվի դեսպանն էր: Նա այսօր մեզ հետ պետք է լիներ, մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ: Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Ֆրանսիայի, Հայաստանի, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար»,-ասաց Նիգերի նախագահը:
 
Նիգերի նախագահը անդրադարձավ մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր:
 
«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ  անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,-ասաց նա:
 
Նիգերի նախագահը խոսեց նաև կլիմայական մարտահրավերների մասին: Նա ընդգծեց, որ հետևողական են լինելու փարիզյան կլիմայական համաձայնագրի դրույթների հարգման գործում: Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերի երկիր մոլորակին:
 
«Կցանկանայի նշել, որ այսօր մի շարք միջազգային համաձայնագրեր չեն հարգվում, դա չի կարող մեզ անտարբեր թողնել: Հարկ է ընդգծել, որ այսօրվա միջազգային կառավարումը մի շարք տիրույթներում բավարար արդյունավետ չի աշխատում: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-հավելեց նա:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 779 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով թեմայով կարդացեք նաեւ.

12-10-2018 Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար12-10-2018 Նիկոլ Փաշինյանը գնահատել է Էդվարդ Նալբանդյանի մեծ ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովի գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա12-10-2018 Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան12-10-2018 Ինչպես են Աննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի կին հյուրերը լուսանկարվում և ողջունում երևանցիներին.Armlur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 12-10-2018 Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ12-10-2018 Աննա Հակոբյանը` Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին. ինչ հրավեր է ստացել.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12-10-2018 Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահների, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ.Լուսանկարներ12-10-2018 Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում12-10-2018 Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ12-10-2018 Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք11-10-2018 Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը11-10-2018 Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ11-10-2018 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար11-10-2018 Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը11-10-2018 ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին.tert.am 11-10-2018 Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ11-10-2018 Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր11-10-2018 Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան11-10-2018 ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը11-10-2018 «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն11-10-2018 «Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ11-10-2018 Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | 10-10-2018 Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան10-10-2018 Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին10-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով10-10-2018 Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր10-10-2018 Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին