Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին

11-10-2018 16:25:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: 
 
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
 
«Նորին գերազանցություններ, 
Տիկնայք և պարոնայք,
 
Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։
 
Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։
 
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։
 
Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը
հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։ 
 
Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց  առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը  ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։
 
Դա շատ գեղեցիկ ձգտում է, որպեսզի ցանկություն առաջանա գործել  հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են գտել այն Կոչում, որ մենք պետք է անենք։
 
Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին` մեր ցանկությունն է նաև ավելի ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային  ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ
Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար։
 
Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի աշխատանքների առանցքում է։
 
Վստահաբար ժամանակն է բացված հայտարարելու ֆրանսերենի շուրջ համախմբված պետությունների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը։ 
Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար»։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի  ընտրությանը, ինչպես նաև կազմակերպության հետագա գործունեությանը, ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության խորացմանը վերաբերող հարցեր:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 951 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով թեմայով կարդացեք նաեւ.

12-10-2018 Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար12-10-2018 Նիկոլ Փաշինյանը գնահատել է Էդվարդ Նալբանդյանի մեծ ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովի գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա12-10-2018 Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան12-10-2018 Ինչպես են Աննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի կին հյուրերը լուսանկարվում և ողջունում երևանցիներին.Armlur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 12-10-2018 Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ12-10-2018 Աննա Հակոբյանը` Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին. ինչ հրավեր է ստացել.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12-10-2018 Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահների, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ.Լուսանկարներ12-10-2018 Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում12-10-2018 Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ12-10-2018 Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք11-10-2018 Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը11-10-2018 Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ11-10-2018 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար11-10-2018 Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը11-10-2018 ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին.tert.am 11-10-2018 Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ11-10-2018 Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր11-10-2018 Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան11-10-2018 ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը11-10-2018 «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն11-10-2018 «Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ11-10-2018 Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | 10-10-2018 Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան10-10-2018 Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին10-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով10-10-2018 Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր10-10-2018 Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին