Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13-10-2018 11:21:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
 
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
 
Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,  գրառում կատարեց թանգարանի  հուշամատյանում:
 
Այնուհետև Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:
 
Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել:
 
Լուսանկարները Photolure-ի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար