«Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից». Արփինե Հովհաննիսյան

15-10-2018 11:27:39   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:
 


«Հարգելի գործընկերներ,
 
ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։
 
Առանցքային էր նաեւ, որ այս բանաձեւով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձեւի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։
 
Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ նաեւ քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։
Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի եւ իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»,- գրել է նա:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 969 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար