Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք

15-10-2018 10:31:48   | Հայաստան  |  Հասարակություն
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
 


Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
 
Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 285 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար