Աշնան գույները մանուկների վրձնով. Կենդանաբանական այգում կայացել է ևս մեկ գունագեղ միջոցառում

15-10-2018 16:06:28   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները:
 
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:
Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:
  Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝  տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ: 
Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:
Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով  աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: 
Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները:
Կարծես իրոք մի լուսավոր արև էր իջել երևանցիների սիրած անկյունում՝ Կենդանաբանական այգում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար