Լենինգրանդյան փողոցն Ազգալդյանի անվամբ կոչելու հարցը կարող է նորից մտնել Երևանի ավագանու օրակարգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



15-10-2018 17:37:04   | Հայաստան  |  Հասարակություն
 


Չի բացառվում, որ առաջիկա հարցումներում ներառենք նաև Երևանի Լենինգրանդյան փողոցն Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կոչելու հարցը: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու «Իմ Քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանը: 
 
Ըստ նրա՝ «Իմ Քայլը» դաշինքն ունի ծրագրային մի կետ, որի համաձայն՝ հանրային հնչեղություն և հետաքրքրություն ներկայացնող հարցերը փորձելու են լուծել ուղիղ ժողովրդավարության ճանապարհով, այսինքն՝ կազմակերպել համապատասխան հարցումներ և քվերակություններ: 
 
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի Լենինգրանդյան փողոցն Ազգալդյանի անվամբ կոչելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող խումբը, որի երեք անդամներն, այդ թվում նաև ինքն այսօր ներկայացված են Երևանի ավագանիում և շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը: 
 
«Հիմնվելով հավաքված 9000 ստորագրությունների վրա՝ կարելի է անել ավելի լայն հարցում, որովհետև գուցե լինեն մեկնաբանություններ, և ես դրանք ճիշտ կհամարեմ, որ 9000 ստորագրությունը դա առիթ է հարցը քննարկման դնելու համար, իսկ արդյոք բոլորն են ուզում այդ փողոցի անվանափոխումը»,- նկատեց Լ. Զաքարյանը: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 786 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար