Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

15-10-2018 18:13:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


    
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։   
    
 Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության  բարձրացման բաղադրիչի  իրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, ինչպես նաև վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։ 
 Փոխնախարար Դավիթ Գևորգյանը գործընկերներին հավաստիացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից կգործադրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի իրականացման փուլում առաջացած խնդիրների վերացման  և դրա անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ։ 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների և շահագրգիռ քննարկումների միջոցով կարճ ժամանակահատվածում հաղթահարել կազմակերպչական և տեխնիկական բոլոր խոչընդոտները՝ ծրագրով նախանշված արդյունքներին լիարժեք ու արդյունավետ հասնելու նպատակով։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 465 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար