Արտո Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ

15-10-2018 18:15:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համահայկական Հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է, որ Հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը:
 

Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու Հիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է նաև Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին: 
Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել  է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ  ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
 
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 502 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար