ՀՔԱՎ: Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ համալիր փորձաքննության կենթարկվի

15-10-2018 18:55:34   | Լոռու մարզ  |  Մամուլի տեսություն
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկ Ա. Դ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի միջնորդությունն ու Ա. Դ.-ի նկատմամբ դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել:
 


Ա. Դ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2016 թ. սեպտեմբերին այն բանից հետո, երբ վերջինս, ունենալով առողջական խնդիրներ, զինծառայությանը պիտանի է ճանաչվել, և համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ, զինծառայության չի մեկնել:
 
 
Նրա պաշտպան Ս. Սողոմոնյանը դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ նշել է, որ նախաքննության ընթացքում  վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած ապացույցները թերի են և բավարար չեն հիմնավորելու համար, որ Ա. Դ.-ն առանց օրինական հիմքերի խուսափել է զինծառայությունից:
 
Նա վկայակոչել է Ա. Դ.-ի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որով վերջինս հաստատել է, որ ոչ թե հրաժարվում է զինծառայության մեկնելուց, այլ համաձայն չէ ԿԲՀ եզրակացությանը, որով զինծառայությանը պիտանի է ճանաչվել:
 
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 471 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար