Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-10-2018 10:58:34   |   |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցել են  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող պետությւնների արտգործնախարարներ:
 


Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և կառավարության ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններին: ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար