1900 կմ - 1 խիզախ կին՝ Արիանա Կաոիլի- 100 գյուղաբնակ երեխա

17-10-2018 13:49:08   | Հայաստան  |  Հասարակություն
 Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) հոգեհարազատ է ինձ, քանի որ հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակը և մեծ նվաճումներ ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին, ով  ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան: Եվ այսօր նա իր  շնորհակալությունն է հայտնում  բոլոր նվիրատուներին, ովքեր գումար են հանգանակել  ՔՈԱՖ-ին.«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր նվիրատուներին ամբողջ աշխարհով մեկ, ովքեր գումար են հանգանակել ՔՈԱՖ-ին՝ շուրջ 6,000 ԱՄՆ դոլար։ Մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ ունենք, որ հավաքագրենք ևս 4,000 դոլար և հասնենք վերջնական նպատակին՝ 10,000 դոլարին»,- ասաց Արիանա Կաոիլին։
 
Վերջինիս խոսքերով  հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։, իսկ հավաքվելիք 10,000 ԱՄՆ դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։
Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա խմբակներում կընդգրկվեն նշած համայնքների շուրջ 100 երեխաներ, որոնք պարապմունքներից զատ հնարավորություն կունենան դիտելու Հայաստանում անցկացվող խաղեր, հյուրընկալելու կամ հանդիպելու իրենց սպորտաձևի հայտնի մարզիկների։ 
 
Տեղեկացնենք, որ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունն սկսել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ 
«Կոնվերս բանկը» հովանավորել է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։ 
Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավի դրամահավաքին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաև սեփական ներդրումը կատարել հետևյալ հղմամբ՝ https://www.gofundme.com/arianne-caoili-bike4coaf
 
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար