Հայաստանի պատանի օլիմպիականների արդյունքները գոհացնող են

17-10-2018 15:26:22   | Արգենտինա  |  Սպորտ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հոկտեմբերի 18-ին կավարտվի պատանեկան ամառային օլիմպիական երրորդ խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ասպարեզ մտավ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: Ինչպես հայտնի է, բազմամարտում նա մտել էր եզրափակիչ` լավագույն ությակ: Չորս առարկաներով կատարած վարժությունների ընդհանուր արդյունքում նա վաստակեց 60.950 միավոր, գրավեց 6րդ տեղը,որը համարվում է մրցանակային: Գոհացրեց նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ազատ լողաոճում մտավ եզրափակիչ ու սահմանեց հանրապետական երկու ռեկորդ: Հիշեցնենք, որ մինչ այս մեր երկրի ներկայացուցիչներից ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել էր ոսկե, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալ: 
 


Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին,ժամը 00.50-ին` Դոհա-Երևան չվերթով:
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 406 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար