Ազատամուտցիները շարունակում են բողոքի ակցիաները գյուղապետի դեմ

17-10-2018 17:06:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչներն այսօր գործադուլ ու բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի: Գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը: Նրանց խոսքով՝ իրենք դժգոհ են գյուղապետի աշախատանքից, նա տարիներ շարունակ թալանել է գյուղը, համայնքի միջոցները նպատակին չի ծառայեցրել:
 


Սեպտեմբերի սկզբին գյուղապետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Մինչ այդ համայնքում ուսումնասիրություններ էին իրականացրել Տարածքային կառավարման նախարարության մասնագետները: Բացահայտվել էր, որ գյուղապետի գործողություններում առկա են հանցագործության տարրեր, գործն ուղարկվել էր գլխավոր դատախազին: Թեև դատախազության որոշմամբ գյուղապետի գործունեությունը կասեցվել էր, բայց գյուղացիներն ասում են, որ նա երեկվանից գալիս է աշխատանքի: Դա էլ հիմք է հանդիսացել, որ մարդիկ նորից ոտքի ելնեն ու բողոքի ակցիաներ անեն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 524 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար