ՔՊ ցուցակում թեկնածուներ կլինեն «բարիկադի երկու կողմից»

17-10-2018 17:36:48   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
lragir.am Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարտ Միրզոյանն ասել է, որ խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրական ցուցակում լինելու է հեղափոխության քաղաքական թիմը, պետք է լինի ՔՊ կորիզը, առաջնային համարները կզբաղեցնեն գործադիրում գտնվող անձինք:
 


Միրզոյանի խոսքով, ցուցակում կլինեն ՔՊ-ից դուրս մարդիկ, քանի որ այն պետք է ներառական լինի և ընդրգկի տարբեր ոլորտների մասնագետների՝ հաշվի առնելով ԱԺ հանձնաժողովների, պատվիրակությունների աշխատանքը: Ցուցակը պետք է կազմվի այս ամենը հաշվի առնելով, ասել է նա:
 
Միրզոյանը հաստատել է նաև, որ ցուցակում կարող են լինել նաև «ապամոնտաժվող բարիկադներից այն կողմ գտնվող մարդիկ»: Դաշինքը լինելու է նույն Իմ քայլը դաշինքը: Գուցե լինեն գործիչներ, որոնք տարբեր ժամանակ եղել են բարիկադների մյուս կողմում կամ բարիկադների այս կողմում գտնված ուժերից, նշել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 565 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար