Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալել է մարզիկ-զինծառայողներին.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

19-10-2018 17:27:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ընդունել է ս.թ. մայիս ամսին Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին և թիմի մարզիչներին:  
 
Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող և միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները: 
Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի և զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման աշխատանքները;
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի կողմից անցկացված առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգևատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամ զինծառայողներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին;
Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում` օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողնեն առաջնությանը նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 571 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար