Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողին

09-11-2018 18:51:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը:       
 
Վաչե Տերտերյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման  և տեղական ինքնակառավարման համակարգերի աստիճանակարգությունը, հանրային կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության և վերահսկողության սահմանադրական ու օրենսդրական իրավակարգավորումները։ Փոխնախարարը ներկաներին ծանոթացրել է նաև համայնքային հանրաքվեների և հանրային լսումների միջոցով բնակչության քաղաքական ու քաղաքացիական իրավունքների իրականացման գործիքակազմին և առկա ընթացակարգերին, որոնք ինստիտուցիոնալ հնարավորություններ են ստեղծում կառավարման գործընթացում բոլոր քաղաքացիների լիարժեք,անխոչընդոտ և  ուղղակի ներգրավման համար։      
     
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժողովրդավարական անցման պայմաններում խաղաղ հավաքների իրավունքի ազատ իրացման, կառավարական որոշումների կայացման գործում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության խորացման, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցով ազատ հավաքներ և միավորումներ ձևավորելու իրավունքի լիարժեք կիրառմանն  ուղղված հարցեր։   
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 636 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար