Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

09-11-2018 18:57:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
 


Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը: Ծրագրի նպատակները հիմնվում են ՀՀ կառավարության՝ կառավարումը բարելավելու, տնտեսական մրցակցությունը խթանելու, ներառականությունն ամրապնդելու և շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու առաջնահերթությունների վրա:
 
Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանում հարկաբյուջետային կայունությանը, ֆինանսական հատվածի և տնային տնտեսությունների դիմակայունության հզորացմանը, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանը դիմակայունության ուժեղացմանը, ինչպես նաև ավելի մեծ մրցակցություն և շուկա անարգել մուտքի ու ելքի հնարավորությանն ուղղված բարեփոխումներին: Նվեց նաև, որ ծրագրերի իրականացմանը օժանդակելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:
 
Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության կողմից մշակված հարկային բարեփոխումների հիմնական սկզբունքները: Ի թիվս այլ բարեփոխումների՝ նա կարևորել է մարդկային կապիտալի զարգացումն ու պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու պետական գործառույթների բարելավումն ու արդիականացումն իրականացնելու գործընթացում:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև թվայնացման արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 670 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար