ՀԱՕԿ նախագահը դիմավորել է մեդալակիրներին

12-11-2018 18:49:18   | Հայաստան  |  Սպորտ
Այսօր`  նոյեմբերի  12 –ին  << Զվարթնոց >> օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին ծանրամարտի աշխարհի 2018 թ. չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին  և փոխչեմպիոն Գոռ Մինասյանին : Օդանավակայանի սպասասրահում և շրջակայքում տոնական տրամադրություն  էր իշխում: Պաստառներով, ծափահարություններով, վանկարկումներով  նրանց ողջունեցին մարզասերները,մարզաձևի ներկայացուցիչները, հարազատները, ընկերները . . .
 


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  դափնեպսակներ հանձնեցին հայ հերկուլեսներին:Դիմավորողների թվում  էին նաև  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և բնագավառի բազմաթիվ պատասխանատուներ:
 
Շատ էին նաև լրագրողները: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին մրցանակակիրներին, մարզիչներին: Պատասխանները սպառիչ էին, համոզիչ:
 
Մեդալակիրներին ջերմ խոսքեր ուղղեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:Նա ընդգծեց մեր տղաների արժանապատիվ ելույթները, Աշխաբադի մարզապալատում  հնչած հայոց օրհներգի և վեր խոյացած հայոց եռագույնի շնորհիվ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության հոգիներում առաջացրած բերկրանքն ու հպարտությունը:
 
 
 
ՀԱՕԿ  լրատվական բաժին
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 524 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար