Հանդիպում Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ

13-11-2018 10:07:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում: Քաղաքապետը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ թե քիչ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա տեղեկացրել է նաև, որ 2019-ի սկզբից Երևանի դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և այս համատեքստում հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել պարասպորտին: 
 
Զրուցակիցները համաձայնության են եկել՝ սկսելու Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու գործում աշխատանքները՝ ներգրավելով միջազգային և տեղական դոնորների  միջոցները: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցություն ցուցաբերելու երևանյան դպրոցների ծրագրերում ներառական սպորտի դասընթացները ներգրավելու հարցում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 266 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար