Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԲԸՄ-Անթիլիաս վերջին շրջանին թափ առած հանդիպումները

13-11-2018 10:52:40   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
Կիլիկիո կաթողիկոսության կայքէջից տեղեկանում ենք, որ 8 նոյեմբերի 2018 թվին, կրկին անգամ հանդիպում է տեղի ունեցել Արամ կաթողիկոսի և ՀԲԸՄ նախագահ՝ Պերճ Սեդրակյանի միջև, որի ընթացքում քննարկել են նույն հարցերը, ինչ քննարկվել էին նույն թվականի օգոստոսի 25-ին՝ «Հայաստանի ներքին կացութեան, եկեղեցի-պետութիւն յարաբերութեան և Հայաստան-Սփիւռք գործակցութեան առնչւած մի շարք հարցեր»:
 


Լրատվության մեջ չի նշվում հերթական քննարկումների անհրաժեշտության և արդյունքի մասին, ուստի և ակամայից հարց է առաջանում, մինչ վերջերս, մեղմ ասած, Անթիլիասին անտեսող կամ նրա հետ գաղճ հարաբերություն ունեցող ՀԲԸՄ-ն ու նրա նախագահը, որ վերջին տարիներին հատկապես լայնամասշտապ քննադատությունների թիրախ են դարձել Մերձավոր և Միջին Արևելքում կրթական բազմաթիվ հաստատությունների փակման ու վաճառման, մանավորապես «Մելգոնյան» հաստատության պատճառով, ի՞նչ ունեն քննարկելու և կիսելու Արամ Վեհափառի հետ:
 
Մենք արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք ահազանգելու իրանահայ համայնքում շրջող այն մտահոգությունների մասին, որ ավելի քան 50 տարի ինքնակառավարումից հետո, ՀԲԸՄ-ը նպատակադրել է սուսիկ-փուսիկ Թեհրանի Հայոց Թեմին (իմա.՝ ՀՅԴ-ին) վաճառել (փոխանցել) Բարեգործականի երկու սքանչելի կրթական հաստատությունները՝ «Նվարդ Գյուլբենկյան» տղայոց տարրական և «Մարի Մանուկյան» աղջկանց միջնակարգ դպրոցները:
 
Այդ «փոխանցումը» իրականացնելու գործունեությունը, ըստ էության, հանձնարարվել է,  ՀԲԸՄ նախագահի մտերիմ գործակից՝ ՀԲԸՄ-ի Միջին Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանին, ով, շրջող լուրերի համաձայն, Թեհրան կատարած հերթական այցելություններով, «շնորքին վտարել է» ՀԲԸՄ տարիների վաստակավոր նախագահուի Աստղիկ Բաբայանին, նրան փոխարինելով երիտասարդ, բանից անտեղյակ տարրերով։
 
Տեղեկությունների համաձայն Յակուբյանը Թեհրանի երկու կրթական հաստատությունների անարգել  «փոխանցումը» իրականացնելու համար, իր հետ վերցրել է հաստատությունների սեփականության փաստաթղթերը։ 
 
ՀԲԸՄ-ի ներկա պատասխանատուների կողմից «Մելքոնյան» կրթական հաստատության փակումը ծառայեց Մերձավոր արևելքի հայկական համայնքների քայքայմանը, անդառնալի հարված հասցնելով Արևմտահայերենին, իսկ  ՀԲԸՄ-ի Թեհրանի վարժարանների վաճառքը, միմիայն քաջալերելու և նպաստելու է Իրանում ՀՅԴ-ի կամայական ձգտումներին։
 
 
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 13 նոյեմբերի 2018թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար