Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ

13-11-2018 16:36:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ:
 


Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: 
 
«Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ:
 
Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:
 
Երջանիկ և ապահով մանկությունը մեր գլխավոր առաքելությունն է»,-գրել է նախարարի պաշտոնակատարը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար