Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում նախնական գնահատման առաքելությանը

13-11-2018 17:36:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


     ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանն այսօր բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում է անցկացրել՝ նվիրված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը (NDC Partnership)։ 
     Փոխնախարարը ողջունել է Գործընկերության պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խիստ կարևորում է գործընկերության հետ համագործակցությունը և իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և դրանց արդյունավետ իրականացման գործընթացին։
 
Հակոբ Սիմիդյանը պատվիրակներին է ծանոթացրել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ նախարարության կողմից մարզերում և համայնքներում իրականացվող զարգացման մի շարք ծրագրերին և հույս հայտնել, որ Գործընկերության հետ սերտ համագործակցությունը հնարավորություն կտա բացահայտել ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված նոր եզրեր։  
     Տեղեկացնենք, որ ավելի քան 70 երկրների հետ համագործակցող գործընկերության նպատակն է աջակցել միացող երկրների կողմից հաստատված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և արդյունավետ իրականացման գործընթացին:  Անդամ երկիրն ստանում է նպատակային և համակարգված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլորտային զարգացման քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցության հասանելիություն՝ նախանշված գործողությունների իրականացման համար: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար