14 հոգուց բաղկացած Շաբոյանների ընտանիքն անհատույց բնակարան է ստացել

13-11-2018 18:21:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նոյեմբերի 13-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Շաբոյանների՝ 14 հոգուց բաղկացած ընտանիքին անհատույց օգտագործման  իրավունքով բնակարան  տրամադրելու հարցին: Համայնքի սեփականություն համարվող Մոլդովական փողոցի հ.29/4  շենքի  հ.18՝  34.6քմ մակերեսով  բնակարանը 10 տարի  ժամկետով  տրամադրվել է Վիրաբ Շաբոյանին և նրա ընտանիքին: Մինչ այս Շաբոյաններն ապրում էին Մոլդովական  փողոցի  հ.29/4 շենքի՝ պետական  սեփականություն հանդիսացող, բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում: 
Արձագանքելով բնակարանային հարցի վերաբերյալ ավագանու անդամների բարձրացրած հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան քաղաքի բնակարանային ֆոնդն այնպիսի վիճակում է, որ առկա խնդիրների լուծումը բավական հեռու է թվում: Քաղաքապետը սոցիալական բնակարանաշինությունը խթանելու հարցում կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:  
 
«Բնականաբար, մենք բոլորին չենք կարող ասել՝ սպասեք՝ հինգ կամ տասը տարի հետո կունենանք բնակարանային ֆոնդ և բոլորիդ կտեղափոխենք նոր բնակարաններ: Մենք փուլ առ փուլ պետք է լուծում տանք այս խնդրին: Ակնկալում եմ նաև բոլոր խմբակցությունների աջակցությունը, որպեսզի մշակվի մի մեխանիզմ, որը կլինի արդար, թափանցիկ և ընդունելի հանրության համար: Մենք մեր կողմից արդեն իսկ մշակում ենք մեխանիզմ, որ մասնավորի հետ համագործակցության արդյունքում ունենանք բնակարանային ֆոնդ», - նշել է քաղաքապետը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար