Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ

14-11-2018 18:55:33   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրան: 
Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց հայրենիքում բազում  մարտահրավերների առկայության մասին: Կարևոր նկատելով առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ Հայոց Հայրապետը մաղթեց, որպեսզի դրանք անցնեն խաղաղ և համերաշխ մթնոլորտում՝ նպաստելով հայ ժողովրդի, Հայաստանի բարի անվան և հեղինակության բարձրացմանը:
 
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ տիար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց Վեհափառ Հայարպետին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են խաղաղ ու հանգիստ մթնոլորտում:  
Պրն. Փաշինյանը խոսեց նաև Հայ Եկեղեցու հայ ժողովրդի կյանքում ունեցած բացառիկ դերակատարության մասին՝ հաստատելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգապահպանության կարևոր առաքելություն է իրականացնում: 
Վերջում  Հայոց Կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Աստծո օգնականության և օրհնության ներքո իրականացնել իր անչափ պատասխանատու առաքելությունը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 535 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար