Հովիկ Աբրահամյանի որդին չի մասնակցելու ընտրություններին

14-11-2018 19:00:45   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ազգային ժողովի ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս որոշման մասին Աբրահամյանը հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում:
 


«Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում»,- գրել է Աբրահամյանը։ Նա նշել է, որ ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել է կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ կրկին կավելանան։
 
«Չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից՝ ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից: Հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու իմ ժողովրդին։
 
Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ՝ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը իմ սիրելի հայրենակիցներին»,- եզրափակել է Արգամ Աբրահամյանը։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 717 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար