Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

15-11-2018 10:27:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
 
Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար