Բարեփոխումներ ՔԿԱԳ ոլորտում

15-11-2018 16:57:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  օրենքի նախագծով բարեփոխումներ կիրականացվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում: 
 
Արդարադատության նախարարի պաշտանակատար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, առողջ մրցակցություն կձևավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա: Այս բարեփոխման արդյունքում քաղաքացիները, համապատասխան գործառույթներ իրականացնելու նպատակով, իրավունք կունենան դիմելու ՔԿԱԳ ցանկացած մարմին, կնվազեցվեն ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, կբարելավվի ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակը և այլն:
Նշենք, որ բարեփոխումներն իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրով ՔԿԱԳ ոլորտի զարգացման նպատակով սահմանված նոր քաղաքականության շրջանակում: 
 
 
      ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության և հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 297 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար