Նախընտրություն ունեմ ծառայել ՀՀ-ին որևէ կարգավիճակով. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



15-11-2018 17:12:48   | Հայաստան  |  Քաղաքական
 


Նախընտրություն ունեմ ծառայել ՀՀ-ին որևէ կարգավիճակով: 
 
Այս մասին նոյեմբերի 15-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱԺ ընտրություններից հետո իրեն օրենսդիր, թե՞ գործադիր մարմնում է տեսնում: 
 
Ըստ Արսեն Թորոսյանի՝ նշյալ հարցի պատասխանը լրագրողները կստանան ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումից հետո: 
 
Քաղաքական հարցերից բացի, Ա. Թորոսյանը պատասխանեց նաև ոլորտին առնչվող հարցերին՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն այսօր հանվեցին 2017-2020 թթ. մասնավորեցման ցանկից:
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար