Հայաստանում իր աշխատանքն է սկսել ,,Maxim,, տաքսու պատվերի միջազգային սերվիսը

16-11-2018 13:16:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ֆիքսված գնով առցանց մեքենա պատվիրել կարող են երկու քաղաքների՝ Երևանի և  Գյումրիի բնակիչները: Նոյեմբերին կայացան սերվիսի առաջին ուղևորությունները:
 
,,Maxim,,-ն առաջարկում է տաքսի պատվիրել հավելվածի և taximaxim.com/am/hy/ կայքի միջոցով: Երկու ռեսուրսներն էլ թարգմանված են հայերեն լեզվով, դրանցում կյանքի են կոչվել միջազգային սերվիսի բոլոր հնարավորությունները: Օրինակ, հավելվածում կարելի է դիտել տաքսու գտնվելու վայրը քարտեզի վրա, կիսվել այլ մարդկանց հետ ուղևորության երթուղով, կրկնել պատվերները պատմությունից, կապվել վարորդի հետ չատում:
 
Ուղևորության գինը հայտնի է անմիջապես երթուղին նշելուց հետո: Այն կախված չէ ճանապարհային իրավիճակից և ճանապարհի վերջում չի փոխվում: Շնորհիվ դրա ուղևորները միշտ գիտեն, թե որքան կարժենա ուղևորությունը և կարող են պլանավորել տրանսպորտային ծախսերը: Ներկայումս ուղևորության արժեքն սկսվում է՝ Երևանում՝ 400 դրամից և Գյումրիում՝ 200 դրամից:
 
Մոտ ժամանակներում ընկերությունը հնարավորություն կընձեռի պատվիրել տաքսի հեռախոսով: ,,Maxim,,-ը պատվերներ ընդունելու եւ մշակելու համար բացելու է կոնտակտային կենտրոն, օպերատորներին ուսուցանելու է  սերվիսի ստանդարտները: Պատվերներն ընդունվելու են շուրջօրյա: Օպերատորի միջոցով տաքսի պատվիրելով՝ ուղևորները կկարողանան խոսել կենդանի մարդու հետ, ճշտել ուղևորության մանրամասները կամ հարցեր տալ:
 
Փոխադրումով զբաղվում են սերվիսի գործընկերները՝ տաքսու պարկերը և անհատական ​​փոխադրողները: Taxsee Driver-ում նրանք տեսնում են պատվերներ քաղաքի տարբեր մասերում` ուղևորության արժեքի և երթուղու մասին նշումով, կարող են կատարել ամենամոտ պատվերները կամ այնպիսիք, որոնք համարում են առավել գրավիչ: Այսպիսով, փոխադրողները միշտ գիտեն իրենց եկամտի գումարը, կրճատում են պարապ վազքը, խնայում վառելիք:
 
Գործում է հետադարձ կապի համակարգը։ Օգտատերերը կարող են հաղորդագրություն ուղարկել սերվիս հավելվածի կամ կայքի միջոցով։ Մենեջերները զբաղվում են դիմումներով, օգնում նրանց լուծել խնդիրները, վերլուծում են գնահատականները և արձագանքները սերվիսն առավել բարելավելու նպատակով։
 
Երևանում աշխատելու փորձը կօգնի ավելի լավ հասկանալ հայկական շուկայի պահանջմունքները և լավագույնս կարգավորել սերվիսը։ Շուտով նախատեսվում է սկսել աշխատանքը նաև երկրի այլ քաղաքներում:
 
 
Տեղեկանք
 
Հայաստանից բացի, ,,Maxim,, սերվիսը գործում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում, Բուլղարիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Իտալիայում, Ղրղզստանում, Ինդոնեզիայում, Չիլիում, Մոնղոլիայում, Մոնտենեգրոյում: Նախատեսվում է մտնել Եվրոպայի, Ասիայի, Միջին և Հեռավոր Արեւելքի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի շուկաներ:
 
Սկսած 2003 թվականից՝ ,,Maxim,, ստեղծում է տաքսու պատվերի նորարարական տեխնոլոգիաներ, որոնք տաքսու պատվերի սերվիսը դարձնում են ավելի ժամանակակից, մատչելի եւ անվտանգ: Սերվիսն ինքն է զբաղվում տեխնիկական մշակմամբ և ստեղծել է ծրագրային և ապարատային համալիր, որը թույլ է տալիս միացնել անսահմանափակ թվով փոխադրողներ և մշակել օրական ավելի քան մեկ միլիոն պատվերներ: Սերվիսը զբաղվում է քարտեզագրությամբ եւ հասցեների տվյալների բազայի ձևավորմամբ, 6 երկրներում զարգացնում է իր կոնտակտային կենտրոնները հեռախոսով պատվերներ ընդունելու և օգտատերերին աջակցելու համար: ,,Maxim,, տրանսպորտի պատվերի համար հավելվածը և Taxsee Driver վարորդական հավելվածը գտնվում են հավելվածների աշխարհի թոփ տասնյակում  միլիոնավոր օգտատերերով:
 
-- 
,,Maxim,, տաքսու պատվերի սերվիսի
հասարակայնության հետ կապերի մասնագետ
Մարիա Պուխովա:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար