Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկ չի ստացել. Զոհրաբ Մնացականյան

16-11-2018 18:19:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու ոչ մի առաջարկ չի ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:
 


«Բացի այդ, մեր երկիրը շատ զգայուն տարածաշրջանում է, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, եւ խաղաղության ու կայունության, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի հասնելը մեզ համար շատ կարևոր հարց է: Նման դեպքերում սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր երևույթ է», – ասել է Մնացականյանը:
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելացրել է. «Երբ մենք մեր գործընկերներին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով, ընդգծում ենք, որ դրան չենք կարող որպես գործարքի վերաբերվել, այլ զենքի, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Այնպես որ, մեր տարածաշրջանոմ սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր է»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 809 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար