Կալանավորվել է Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը.ՀՔԿ

17-11-2018 12:59:06   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 36 ամյա տղամարդուն: 
 


Ավելի վաղ հայտնել ենք, որ անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ դեղատան աշխատակցուհու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 156.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը՝ դիմել է փախուստի: 
 
Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 
 
Նախաքննության ընթացքում դեղատան աշխատակցուհին և ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող: 
 
Քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ներկայացվել կասկածյալը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին: 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-ր մասի 4-րդ կետով:
 
  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 844 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար