Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

17-11-2018 14:40:22   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
panorama.am / «Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» պաստառներով Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա են իրականացնում այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները՝  պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
 


Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից, նշում, որ  Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ, ոլորտին չի տիրապետում:
 
«Ինքն այնպիսի մարդ է, որ կարող է աշխատավարձ փոխանցի, հետո մի մասը հետ ուզի։ Որ մեկն ասենք, ասելու շատ բան կա։ Նա մենակ գումարի մասին է մտածում, ոչ կենդանու, ոչ բնապահպանական ոլորտի։ Եթե պետք լինի խանութ սարքել, ծառերեն էլ կկտրի, խանութ կսարքի»,- լրագրողներին ասաց այգու Կենդանիների բաժնի խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը, ում ազատել են աշխատանքից:
 
Նա նշեց, որ բողոքի ակցիան կլինի շարունակական մինչև նա հեռանա աշխատանքից։
 
«Աշխատողն անպայման պետք է լինի մասնագետ»,- ընդգծում են ակցիայի մասնակիցները։
 
Կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ Ռ.Խաչատրյանը մոտ օրերս հանդես կգա ասուլիսով: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել իր բողոքը։
 
«Ինչ վերաբերում է հնչեցված մեղադրանքներին, դրանց  մեջ կան իրավական տարրեր, դրանք պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան գործողություններից հետո տան համապատասախան գնահատական»,-  նշեց նա։
 
Ռ. Աբրահամյանի խոսքով, նախատեսվում է, որ  Երևանի քաղաքապետարանը համապարփակ, լայնածավալ ստուգումներ կանցկացնի այգում ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 926 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար