Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղակայման համար նոր տարածք է առաջարկվել

20-11-2018 16:14:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանին թատրոնի տեղակայման նոր տարածք է ներկայացրել:
 


 ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում/, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:
 
Հանդիպման ընթացքում շրջայց է կատարվել եռահարկ շենքում, քննարկվել է թատրոնը նշված վայրում տեղակայելու հնարավորության հարցը: Թատրոնի ղեկավարությունը մեծ գոհունակությամբ է ընդունել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ շենքը որպես թատրոնի գործունեության նոր հասցե դիտարկելու առաջարկը:
 
Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրել է, որ նախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 399 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար