ՀՌՀ պատվիրակությունը մասնակցել է հայ-ռուսական երիտասարդական համաժողովին

20-11-2018 16:55:14   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայ-Ռուսական համալսարանի 9 հոգանոց պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած հայ-ռուսական երիտասարդական չորրորդ համաժողովին: 
Ֆորումի կազմակերպիչներն են՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Մ.Մ. Ջամբուլատովի անվան Դաղստանի պետական ագրարային համալսարանը:
 
Հայ-ռուսական երիտասարդական չորրորդ համաժողովի թեմատիկ քննարկման հարթակներն էին երիտասարդական գործարարությունը, երիտասարդական զբոսաշրջությունը և կամավորությունը։ ՀՌՀ-ի ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել բոլոր քննարկումներին, ներկայացրել սեփական գաղափարները և ծրագրերը:
Ուսանողների համար դասախոսություններ են կարդացել «Առաջնորդների սերունդ» երեխաների համար նախատեսված միջազգային բիզնես դպրոցի հիմնադիր Սերգեյ Բրիկովը, «ZOOM TV» հիմնադիր Միխայիլ Բակլանովը և այլք:   
Համաժողովի նպատակն է զարգացնել հայ-ռուսական երիտասարդական համագործակցությունը, այդ թվում՝ ակտիվացնել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների փոխգործակցությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել համատեղ նախագծերի մշակման համար:
Հայ-ռուսական երիտասարդական չորրորդ համաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր և սերտիֆիկատներ:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 461 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար