Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Լիդիանի՝ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ վերջնական որոշման ընդունման կապակցությամբ

29-11-2018 04:37:04   | Հայաստան  |  Հասարակություն

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Պատճենը ՀՀ Կառավարությանն ու բոլոր առնչվող անձանց 

Լիդիանի՝ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ վերջնական որոշման ընդունման կապակցությամբ

Ձերդ գերազանցություն, դոկտոր Արմեն Սարգսյան,

Շնորհակալ եմ 2018թ. հոկտեմբերի 19-ի իմ նամակին (տեսեք կից) պատասխանելու համար:

Ցանկանում եմ ներկայացնել իմ պատասխանները՝ մի քանի ամիս առաջ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի և դրանում Ձեր դերի վերաբերյալ մեկնաբանություններին՝ «Ամուլսարի խնդիրը ցավոտ հարց է մեր երկրի համար». Արմեն Սարգսյան

Նախ, պետք է մի շատ կարևոր փաստ պարզաբանեմ: Ամուլսարի ծրագիրը բաղկացած է երկու խոշոր մասերից՝ սովորական բացահանք, որտեղ մեծ խնդիր է ապարների թթվային դրենաժը, և քիմիական վերամշակման համակարգ, որը բաղկացած է ցիանիդային կույտային տարրալվացումից, ակտիվացված ածխով ոսկու զտումից և ոսկու կորզման համակարգից: Երկուսն էլ բարձր ռիսկային և վտանգավոր թափոններ առաջացնող համակարգեր են: Կից ներկայացվում է տեխնոլոգիական գործընթացի շատ ընդհանուր նկարագրությունը:

Եթե, ինչպես ասել եք, Ամուլսարը կարող է մեծ խնդիրներ ստեղծել Հայաստանի ջրային ռեսուրսներին մոտ լինելու պատճառով, ինչը փաստ է, ապա ինչո՞ւ էիք ներգրավվել այդ ծրագրում և այնուհետև, ինչո՞ւ եք 2013-ին դուրս եկել ծրագրից: Ինչո՞ւ է Նյումոնտը՝ աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկի արդյունահանող ընկերությունը, 2011 թվականին դադարեցրել Լիդիանի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով, որ հնարավոր է՝ Ձեր մասնակցությունն այս ծրագրում  վճռական է եղել Լիդիանի կողմից հանքարդյունահանման դրական եզրակացություններ ստանալու առումով, անհրաժեշտ է, որ Դուք հայ հանրության համար պարզաբանեք այս և մյուս հարցերը: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և աշխարհի հայերն իրավունք ունեն իմանալու այս պոտենցիալ աղետալի ծրագրի բոլոր մասնամասները:

Դուք ասում եք, որ 2013թ-ին ծանոթացել եք Լիդիանի բոլոր փաստաթղթերի հետ: Ինչպե՞ս եք գնահատել այդ փաստաթղթերը: Արդյոք խորհրդակցե՞լ եք հանքարդյունաբերության ոլորտի փորձագետների հետ: Ի՞նչ եզրակացության եք հանգել այս ծրագրի մասին:

Դուք ճշմարտացիորեն նշում եք, որ Հայաստանի համար խնդիրը միայն Ամուլսարը չէ: Այնուամենայնիվ, այսօր Ամուլսարն այն հիմնական խնդիրն է, որը պետք է ՇՏԱՊ լուծել նախքան այնտեղ որևէ հանքարդյունահանում սկսելը: Գործող այլ հանքերն արդեն մեծ վնասներ են պատճառել. հարկ է վերագնահատել դրանք և լուծումներ գտնել, և այս հարցում ես պատրաստ եմ օգնել: Այն հսկայական վնասները, որ Ամուլսարի ծրագիրը կարող է պատճառել Հայաստանին ու նրա ջրային ռեսուրսներին, շատ ավելի լայնատարած կլինեն, սակայն դրանք կարելի է կանխել հենց հիմա, հենց այսօր, սակայն այս մասին ո՛չ Դուք և ո՛չ էլ ՀՀ կառավարությունը դեռևս վերջնական դիրքորոշում չեք հայտնել:

Դուք ասում եք, որ եղել եք Լիդիանի տնօրենների խորհրդի անկախ անդամ: Ըստ Լիդիանի՝ տնօրենների խորհրդում եղած ժամանակ դուք ասել եք՝ «Ամուլսարն առաջնակարգ գործունեություն է ծավալելու»: Ինչպե՞ս կարող է հանքարդյունաբերական ՈՐԵՎԷ փորձառություն չունեցող ընկերությունն «առաջնակարգ գործել»: Սա կարող է նշանակել, որ 2013-ին Դուք հայաստանյան և արտասահմանյան Ձեր կապերում կողմնակալ դիրքորոշում եք դրսևորել՝ հօգուտ այս ծրագրի՝ Lydian International-ը հայտարարում է դոկտոր Արմեն Սարգսյանի՝ խորհրդում նշանակման մասին:

Դուք նաև լավ հարաբերություններ եք ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ. «Դոկտոր Սարգսյանը 1999-2000թթ. ծառայել է որպես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահի հատուկ խորհրդական և ՎԶԵԲ-ի կառավարիչ»:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության (ԲՍԱԳ) այն գնահատականը, որի վրա հիմնվում էր ՎԶԵԲ-ն Ամուլսարի ծրագիրը հաստատելիս, կարելի է գտնել այս հղումով: Այնուամենայնիվ, կայքը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ՎԶԵԲ-ը հաստատել է Լիդիանի ֆինանսավորումն առանց իր կողմից անկախ գնահատում կատարելու և հիմնվելով ՄԻՄԻԱՅՆ Լիդիանի փաստաթղթերի վրա: 2018թ. հոկտեմբերին ես ՎԶԵԲ-ին խնդրել եմ ինձ տրամադրել իր անկախ գնահատման պատճենը, սակայն՝ անօգուտ (կից տեսեք ՎԶԵԲ-ի հետ իմ հաղորդակցությունը): Ի՞նչ միջազգային չափանիշներ են այստեղ պաշտպանված, պարոն Նախագահ:

Անշուշտ, Դուք տեղյակ եք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 2017-ին դադարեցրել է Ամուլսարի ֆինանսավորումը՝ ՀԿ-ների և տեղաբնակների՝ առողջության մասին մտահոգությունների մասին բողոքների արդյունքում ՄՖԿ դուրս է գալիս Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրից:

Ձեր պատասխաններում Դուք ասել եք, որ էթիկական չեք համարում՝ ասել, թե ինչ նամակներ ու կարծիքներ եք ներկայացրել Լիդիանի խորհրդի անդամ եղած ժամանակ: Սակայն այժմ, երբ Ամուլսարի ծրագիրն անորոշ ու ճգնաժամային փուլում է, երբ այն բաց հանրային քննարկումների թեմա է, չափազանց էթիկական է և ազգային գոյատևման շահերից է բխում, որ Դուք բոլորի համար բաց կերպով ներկայացնեք Ձեր ունեցած դիրքորոշումը 2013-ին Լիդիանի խորհրդին անդամակցելու ժամանակ, ինչպես նաև ներկայացնեք Ձեր այսօրվա կարծիքը: Այս բանն ասում եմ, նկատի ունենալով, որ հնարավոր է՝ Ձեր նամակները վճռական դեր ունեցած լինեն Հայաստանի կառավարության համար Ամուլսարի ծրագիրը շարունակելու հարցում: Դուք, որպես ՀՀ Նախագահ, հաշվետու եք Հայաստանի ժողովրդի, ներկա ու ապագա սերունդների առջև: Ամուլսարի խնդրի հրատապությունն ու դրա հետևանքների աղետաբերությունը վեր են Ձեր դիվանագիտական «էթիկայի հարցերից»: Էթիկայի պարզ եւ գործնական սահմանումն է «գիտելիքներ ունենալ ճիշտ բանն անելու համար, եւ ապա անել այդ բանը»:

Լիդիանի ներդրողների՝ Կանադայի ֆոնդային բորսայում գրանցված լինելը կամ չլինելը Հայաստանի համար առավելություն չէ, ինչպես դուք եք առաջարկում, և չի նվազեցնում այս ծրագրում գոյություն ունեցող ահռելի ռիսկերը: Ես բազմիցս Ամուլսարի ծրագրի ներդրողներին եմ ուղարկել իմ նախկին անկախ փորձագետների՝ Լիդիանի փաստաթղթերի տեխնիկական գնահատականները, սակայն նրանցից որևէ պատասխան չեմ ստացել: Եթե նրանք թափանցիկ հանրային հաստատություն են և եթե հետամուտ են պատասխանատու հանքարդյունաբերությանը, ապա ինչո՞ւ չեն պատասխանում: Ինչպե՞ս կարող է կանադական ֆոնդային բորսայում գրանցված լինելը նվազեցնել ծրագրի բնապահպանական ռիսկերը: Այս զեկույցը ցույց է տալիս ԱՄՆ-ի Մոնտանայի ժամանակակից հանքերում ջրի որակի կանխատեսումների անհամապատասխանությունը: Զեկույցն ասում է՝ «Ոչ միայն ջրի որակի մասին կանխատեսումները են սխալ եղել գրեթե բոլոր դեպքերում, այլև ջրի որակի վրա ազդեցությունները հաճախ շատ լուրջ են եղել՝ խմելու ջրի թունավորում, ձկների և վայրի կենսամիջավայրերի կորուստ, մասնավոր սեփականությանն ու գյուղատնտեսական հողերին հասցված վնասներ և թթվային դրենաժի առաջացում, որը հանգեցնում է տևական աղտոտման, և ջրերի անժամկետ մաքրման կարիք է ստեղծում»: Նմանատիպ իրավիճակում ռիսկերի բեռը կարող է հարյուրավոր տարիներով փոխանցվել Հայաստանին: 2016թ. ապրիլի 29-ին Լիդիանին կառավարության տված վերջնական  դրական եզրակացությունում ոչինչ չի ասվում ապարների թթվային դրենաժի մասին (տեսեք կից):

Ես զգացողություն ունեմ, որ Լիդիանը, նրա ներդրողներն ու աջակիցները մտածում էին, թե Հայաստանը չի գիտակցի Ամուլսարում եղած ահռելի բնապահպանական ռիսկերի մասին, և իրենք կմարսեն Ամուլսարի ծրագիրը: Նրանք մեծապես սխալվել են:

Ձերդ գերազանցություն, այսօր Դուք չեք կարող զուտ դիտորդի դեր ստանձնել՝ Հայաստանում Ձեր ունեցած ներկա դերի և 2013-ին Ամուլսարի ծրագրում Ձեր ուղղակի ներգրավվածության պատճառով: Հայաստանում տեղ գտած հանրային աղմուկը և վերջին մեկ տարվա ընթացքում իմ նախին փորձագետների կողմից արված տեխնիկական գնահատականներն, իրոք, շատ մեծ ռիսկեր են մատնանշել: Իմ նախկին փորձագետներ դոկտոր Էնն Մաեստի և դոկտոր Անդրե Սոբոլևսկու վերջին 10 էջանոց վերջին զեկույցը 2018թ. սեպտեմբերի 23-ին ուղարկվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Մինչև օրս այս զեկույցը չի հանրայնացվում, չգիտեմ՝ ինչու: Առաջարկում եմ, որ դրա պատճենը վերցնեք Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից:

Եթե Դուք «կանաչ անձնավորություն եք» կամ բնապահպան եք, ինչպես ասում եք, ինչպե՞ս կարող էիք ընդունել, որ 2005թ-ին ստեղծված անփորձ ընկերությունը նման բարձր ռիսկային տարածքում, Հայաստանի ջրային պաշարների սրտում, հանքարդյունաբերական ծրագիր իրականացներ:

Ինձ ուղղված Ձեր նամակում (տեսեք կից) ասվում է, որ «ՀՀ նախագահն իրավասու է միայն վերահսկել ձեր առանձնագրած գործընթացները, որպեսզի ապահովի, որ բոլոր գործընթացներն իրականացվեն օրենքի համաձայն»: Հայաստանի բնապահպանական օրենքներն Ամուլսարի տեղադրության հարցում շատ խիստ են: Ի՞նչ դիրքորոշում ունեիք անցյալում և ո՞րն է Ձեր դիրքորոշումն այսօր Ամուլսարի ծրագրի հարցում, որը կարող է օգնել ՀՀ Կառավարությանը վերջնական որոշում կայացնել: Այս ծրագրում ներգրավված ռիսկերը չափազանց բարձր են՝ անկախ ՀՀ օրենքներից:

Ձերդ գերազանցություն, Դուք, որպես ՀՀ Նախագահ պաշտոնական պարտավորություն ունեք՝ պաշտպանելու մեր երկիրը, պաշտպանելու նրա պաշարները և աշխատելու՝ հանուն նրա ժողովրդի բարեկեցության: Եթե Ամուլսարի ծրագիրն այս ընթացքով շարունակվի, ապա բնապահպանական աղետն ավելի սարսափելի կլինի, քան կարելի է երևակայել: Եվ տխուրն այն է, որ այժմ Դուք ամեն ինչ հիմա գիտեք այդ ռիսկերի մասին:

Եվ ուրեմն ես և Հայաստանի ժողովուրդը խնդրում ենք հրապարակել Ամուլսարի ծրագրի մասին Ձեզ հայտնի տեղեկությունները և այժմ որպես հանրային ծառայող գործադրել ամեն հնարավոր միջոց բնապահպանական այս աղետը կանխելու ուղղությամբ։  

Շնորհակալ եմ, պարոն Նախագահ, այս հարցում Ձեր  շուտափույթ ուշադրության համար:  

Ստորեւ Ամուլսարի ռիսկային գործոնները:

Հարգանքով՝

Հարութ Բրոնոզյան

Քիմիական / բնապահպանական  ճարտարագետ, MS

2947 Հոնոլուլու պողոտա, Բ միավոր

Գլենդեյլ, Կալիֆորնիա 91214

Հեռ. (818) 248-3529; (818) 454-9572

էլ. փոստ `[email protected]

Ամուլսարի ռիսկային գործոնները

Խնդրում եմ կարդալ 2017 թվականի մարտի 30-ի Լիդիանի վերջին տեխնիկական փաստաթուղթը:

https://www.lydianinternational.co.uk/images/TechnicalReports-pdfs/2017/Lydian_43-101_March_30,_2017.pdf

Միայն այն փաստը, որ Լիդիանի 2017 թ. Մարտի 30-ի փաստաթղթի 276-րդ էջում Լիդիանը ասում է, որ “ARD (Acid Rock Drainage) treatment is needed starting in year 2021”, «Թթվային դրենաժի կեղտաջրերի մաքրում անհրաժեշտ է սկսած 2021 թվականից», ցույց է տալիս, որ Լիդիանը կարծում է, որ առաջին չորս տարիների ընթացքում ոչ մի թթվային դրենաժ չի առաջանա եւ կեղտաջրերի մաքրում անհրաժեշտ չէ, ինչը լիովին սխալ է:

Նույնիսկ եթե թթվային դրենաժ չկա, ծանր մետաղները ազատվում են մանրացված ժայռերից, pH 7-ում, ավելի շատ pH 6-ում եւ 5-ում, անձրեւների եւ ձյան հալման հետեւանքով: Մինչեւ հիմա Լիդիանը չի ընդունում իրենց սխալները: Այս փաստաթուղթը իմ նախկին խորհրդատու գեոքիմիկոս Դոկտոր Էն Մեյստի կողմից մնում է անպատասխան https://goo.gl/VwdRjZ, ինչպես մյուս շատ տեխնիկական վերլուծությունները https://goo.gl/fFpC5F եւ https://goo.gl/qUVTkh եւ https://goo.gl/bbxj1a.  

Խնդրում եմ նաեւ կարդալ 2017 թ. Մարտի 30-ի փաստաթուղթի էջ 397-ը, եւ կտեսնեք, որ մինչ օրս Lydian-ը վերջնական նախագծեր չունի գեոքիմիայի, ջրի մաքրման եւ ջրային հաշվեկշռի համար: 

ՀետեւաբարԼիդիանին տրված թույլտվությունը 2016 թ. Ապրիլին անվավեր է դառնումքանի որ Լիդիանի ներկայացրածփաստաթղթերը ամբողջական չեն եղել 2016 թ., երբ Լիդիանը ստացել է Բնապահպանության նախարարության թույլտվությունընույնիսկ մինչեւ հիմա 2018 թ. Նոյեմբերին: Հետեւաբար, Լիդիան-ը պետք է մեծապես վերանայի եւ թարմացնի իր մարտի 30-ի 2017 թ. տեխնիկական փաստաթուղթը բոլոր երաշխիքներով եւ ապահովագրությամբ, եւ նորացված փաստաթուղթը վերագնահատվի Բնապահպանության Նախարարության եւ միջազգային անկախ փորձառու փորձագետների կողմից եւ որոշվի, թե վերջնական դրական որոշում կտրվի՞ Լիդիան-ին, թե ոչ:

Ստորեւ վեց կարեւորագույն ռիսկային գործոնները, հիմնավորումները եւ անառարկելի փաստերը որոնց վրա պետք է կենտրոնանալ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապակցությամբ որոշում կայացնելու համար:                                                                                                                                                                               

1.Հանքային ապարների կառուցվածքը (the composition of the ore deposit), 0,75 գրամ ոսկի մեկ տոննա հանքավայրի մեջ: Դա նշանակում է տարածքի մեծ ավերում:

2. Լիդիանի նախկին փորձառությունը ( Lydian’s previous track record); զրո; Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է: Այսինքն այս ընկերությունը ոչ մի վարկանիշ չունի: Lydian-ը նաեւ չի հանդիսանում թթվային դրենաժի միջազգային ցանցի անդամ http://www.inap.com.au/ և Ազգային հանքարդյունաբերության ասոցիացիայի անդամ https://nma.org/about-nma/member-list/

3. Առկա տվյալների որակը (the quality of the information at hand); Միջինից թույլ ; 12 տարիների ուսումնասիրությունից հետո Լիդիանը մինչ այժմ չունի մանրամասն եւ հուսալի գեոքիմիական գնահատական եւ թթվային դրենաժի մաքրման ծրագիր, հետեւաբար անվերահսկելի թունավորում: 

4. Ամուլսարի վայրը. Սա իմ կարծիքով ամենից կարեւոր ռիսկային գործոնն է:  Խնդրում եմ վերանայել Ամուլսարի տեղանքը https://goo.gl/rx1pi5, ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները գործառնական ժամանակաշրջանում https://goo.gl/FYwyRD: Խնդրում եմ նաեւ վերանայել այս քարտեզը, որը ցույց է տալիս Սպանդարյան եւ Կեչուտի ջրամբարների https://goo.gl/GZgF6S-ի  միջեւ գտնվող Ամուլսարի նախագծի հարեւանությամբ Սեւանա լիճը բերող երկու թունելները: Թթվային դրենաժի բարձր մակարդակով, ի՞նչ եք կարծում, կարող է պատահել Հայաստանում ջրային ռեսուրսների հետ: Ընդհանրապես, հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի ջրային ռեսուրսներին: Խնդիրն այն է, որ Ամուլսարը ներկայացնում է Հայաստանի ջրային ռեսուրսների կարեվորագույն վայրը:

Այս հոդվածի https://goo.gl/FPfWCH վերջին պարբերությունում ասվում է. “Թեեւ հանքերի տեղադիրքը հիմված է հանածոների՝ տվյալ տարածքում առկայության վրա, սակայն նախնական պլանավորման ու վերլուծության միջոցով կարելի է խուսափել հանքային ենթակառուցվածքներն այնպիսի տարածքներում տեղադրելուց, որտեղ վթարներն ու ռիսկերը կարող են չափազանց մեծ վնաս հասցնել բնական միջավայրին: Արդյունահանող ենթակառուցվածների տեղադիրքը պետք է որոշվի՝ նկատի առնելով ավելի ցած ընկած տարածքներ արտահոսքի վտանգը, որը կանխատեսվում է ջրբաժանների մասշտաբային մոդելավորման (watershed-scale transport modeling) միջոցով: Որոշ տարածաշրջաններում հանքարդյունաբերությունը պետք է ընդհանրապես արգելված լինի՝ ցածրադիր ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների պատճառով:

Ակնհայտ է, որ Լիդիանը ընտրեց սխալ տեղ եւ չի արել բավարար «նախնական պլանավորում եւ վերլուծություն» թթվային դրենաժի ռիսկերի կանխարգելման համար:

5. Լիդիանի Թույլ ֆինանսական հնարավորությունները եւ պարտավորությունները:

Լիդիանը օֆշորային գրանցված ընկերություն է, որը հիմնադրվել է 2005 թվականին, որը չունի ֆինանսական հզորություններ եւ սեփական երաշխիքներ, եւ հենվում է արտաքին ներդրողների վրա: Սա կխոչընդոտի Lydian- ին անհրաժեշտ բարելավումներն ընդգրկելու եւ այս նախագծի համար բազմաթիվ անսպասելի խնդիրներ լուծելու համար, եւ կարող է կասկածի եւ անորոշության մեջ դնել ծրագրի իրականացման հնարավորությունը: Ապահովագրության եւ պարտատոմսերի առնչությամբ, հատկացված փողերը բավարար չեն, որպեսզի փոխհատուցի այս նախագծում ներգրավված հսկայական բնապահպանական եւ տեխնիկական ռիսկերը: Ով կլինի պատասխանատու Ամուլսարի աղտոտման համար, որը կարող է անմիջականորեն ազդել շրջակա ջրամատակարարման, Ջերմուկի հանքային ջրերի եւ Սեւանա լճի վրա, հարյուրավոր տարիներ:

6. Ինչպիսի՞ն է Հայաստանի ռիսկային հանդուրժողականությունը Ամուլսարի համար: Հավանաբար շատ ցածր է զգայուն դիրքի / վայրի եւ հսկայական հանրային ընդդիմության շնորհիվ: Իրականում դա ամենակարեւոր գործոնն է, որի վրա ՀՀ կառավարությունը պետք էր ինքնուրույն որոշեր, թե արդյոք այս նախագիծը ծառայում է Հայաստանի շահերին, թե ոչ, եւ ինչու: Հայաստանը պատկանում է Հայաստանի ժողովրդին եւ քաղաքացիներին եւ ոչ թե օտարերկրյա ներդրողներին, ընկերություններին, Լիդիանին, միջազգային խորհրդատուներին, ԱՄՆ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններին, որպեսզի Հայաստանի համար որոշումներ կայացնեն: 

Վերոհիշյալ ռիսկերի գործոնների համադրությունը Ամուլսարի նախագիծը կը վերածի չափազանց բարձր ռիսկային նախագծի: Իսկ եթե ներդրողները եւ նրանց կողմնակիցները սխալ որոշում կայացրած են ներդրումներ կատարելով, խրախուսելով եւ ներգրավված լինելով այս նախագծում, պատասխանատվությունը մնում է նրանց վրա է, եւ ոչ թե Հայաստանի վրա:

Իմ նախորդ խորհրդատուների կողմից կատարված եզրակացությունն է, եւ ես համաձայն եմ, որ «Մեր կարծիքով, այս նախագծի ամենամեծ ռիսկերն այն են, որ հանքային թթվային դրենաժից արտանետումները եւ աղտոտող նյութերը մտնում են մակերեւութային ջրերում եւ ստորերկրյա ջրերում եւ աղտոտում են զգայուն եւ կարեւոր ջրային մարմինները Հայաստանում դարեր շարունակ»:

 

Եթե կան հարցեր, ես պատրաստ եմ պատասխանելու:

 

Հարութ Բրոնոզյան

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10188 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով