Մասիսում ավտովթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել. տուժածներից երկուսը երեխաներ են.ԱԻՆ

19-12-2018 10:34:48   | Արարատի մարզ  |  Հասարակություն
Դեկտեմբերի 18-ին` ժամը 23:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ եկեղեցու մոտակայքում, բախվել են «Renault Logan» (վարորդը՝ Հ. Վ., 1971 թ.) և «Mercedes-Benz SL 500» (վարորդը` Ա. Գ., 1975 թ.) մակնիշերի
ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով վարորդները և «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.ն ( 2012 թ.) և Ն. Խ.-ն (2014 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև Ա. Խ.-ն և Ն. Խ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 
 
 
«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ս.-ն (1988 թ.) և Տ. Ս.-ն (1986 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փակաները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 602 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար