Դատախազությունն առարկելու է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության դեմ. Մուրադյան. armtimes.com

14-01-2019 16:43:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դատախազությունն առարկելու է Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ:
 


Այս մասին
armtimes.com-ի  հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
 
Պատճառների մասին Մուրադյանը չասաց՝ նշելով, որ երբ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի, դրանից հետո կհայտնեն:
 
Տարեվերջին պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել դատարան,
որը մինչ այս պահը չի քննվել: Այս միջնորդությունը կքննվի Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդության հետ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1620 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար