Ձեւավորված նոր մշակույթի համաձայն՝ Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

14-01-2019 18:47:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարեւորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:
 


Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ
Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարեւորել խորհրդարանում ձեւավորված դրական ավանդույթների շարունակականության
ապահովումը, նորերի ձեւավորումն ու զարգացումը:
 
Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաեւ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար