«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

15-01-2019 10:49:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 


«Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր
կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, ապա այդ մասին ԱԺ նախագահը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Միրզոյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 488 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար