Վերջնական կազմը կորոշվի ապրիլին

15-01-2019 13:56:31   | Հայաստան  |  Սպորտ
Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է  կանանց դասակարգման հերթական աղյուսակը: 300 մարզուհիների ցանկում Հայաստանի պատվիրակ Լիլիթ Պողոսյանը զբաղեցնում է  285 –րդ հորիզոնականը: Սա ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրների երկրորդ խաղերում երևանցի վարպետի մասնակցության հույս է ներշնչում: Ի դեպ, այդ միջոցառմանը հանդես գալու իրավունք կստանան  32 լավագույն մարզուհիներ և երկու պահեստայիններ: Առաջատարների հունվարյան ցանկը նույնպես հրապարակվել է, որտեղ պահեստայիններից մեկը Լիլիթն է: Մինսկի  խաղերին մասնակցող բադմինթոնիստուհիների վերջնական կազմը եվրոպական  կոնֆեդերացիան կհաստատի և կհրապարակի ապրիլին: Մինչ այդ , երևանցի մարզուհին կմասնակցի միջազգային վարկանիշային յոթ մրցաշարերի:
 


Լիլիթ Պողոսյանը Դանիայի Հոլբեգ քաղաքի բադմինթոնի ուսումնամարզական կենտրոնում շարունակում է լրջորեն նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին: Նախ`   կմասնակցի Շվեյցարիայի  Լունդ քաղաքում,ապա
` Իսլանդիայի Ռեյկյավիկում հաջորդաբար հունվարի 17 –ին և 24 ին մեկնարկող միջազգային ստուգատեսներին: Մարզուհին նպատակ ունի բարելավել իր վարկանիշային միավորների քանակը և տեղ ունենալ առաջատար  250  մարզուհիների ցանկում: Այդ պարագայում նա նախնական հաշվարկներով    կդառնա Մինսկի խաղերի մասնակից:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար