Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացվել են

17-01-2019 14:08:45   | Հայաստան  |  Իրավունք
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու համար:
Դիմումատուի փոխանցմամբ՝ իր կինը Հայաստանի բանկերից մեկից վարկով գումար է վերցրել, որը ժամանակին վճարել չի կարողացել: Արդյունքում, վարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տվյալ  բանկը կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան: Կայացված վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ և քանի որ կնոջ անունով որևէ անշարժ գույք կամ դրամական միջոց չի հայտնաբերվել, բռնագանձում է տարածվել իր աշխատավարձի վրա ամբողջությամբ, իսկ մյուս բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել:
 


Քաղաքացու դիմումի հիման վրա աշխատավարձի բռնագանձումը դադարեցվել է, սակայն մյուս հաշիվների վրա դրված արգելանքները պահպանվել են:
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ կինը բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող
հողամաս ունի, ուստի բարձրացրել է նշված հողամասում կնոջ ունեցած բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու, և իր դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները վերացնելու հարցերը։
Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են ուղարկվել
իրավասու պետական մարմիններին, ստացվել են համապատասխան պարզաբանումներ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում դիմումատուի բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացվել են:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար