Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում.Էդուարդ Շարմազանով

17-01-2019 14:14:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված խոստումները կյանքի չեն կոչվում.
 


«Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա կախարդական փայտիկն անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։
. ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։
. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման
տեմպերի կտրուկ դանդաղում։
. Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում, որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին:
 
. Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում:
 
Երեկ հինգերորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։
 
Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ, նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։
 
Բայց նախորդ տարվա մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը, չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում»:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 653 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար